Facebook-ը սկսել է թեստավորել առանց հիպերհղումների ԶԼՄ-ների լուրերի հրապարակումը. NYT
ԱշխարհFacebook սոցիալական ցանցը սկսել է թեստավորել առանց հիպերհղումների ԶԼՄ-ների լուրերի հրապարակումը, գրում է The New York Times-ը:
Ինչպես նշում է թերթը, հրատարակիչների հետ Facebook-ի բանակցությունները շարունակվել են մի քանի ամիս: Գործարքին համաձայնել է 9 ընկերություն, այդ թվում` NBC News-ը և NYT-ը, ընդ որում` դա տեղի է ունեցել` չնայած մտավախություններին, որ նախագծին մասնակցությունը կարող է, ի վերջո, բացասաբար անդրադառնալ իրենց սեփական բիզնեսի վրա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Facebook-ը պատրաստվում է տեղադրել BuzzFeed-ի, National Geographic-ի և այլ լրատվամիջոցների լուրերն ու տեսանյութերը: Այդ հրապարակումների գլխավոր յուրահատկությունը կլինի այն, որ բովանդակությունը Facebook-ում կտեղադրվի ամբողջությամբ և առանց հիպերհղումների: Նշվել է, որ շատ լրատվամիջոցների համար Facebook-ում իրենց բովանդակության վրա հղումներն այցելությունների կարևոր աղբյուր են դարձել, բայց բջջային սարքավորումներով այդ հղումների բացումը տևում է մինչև 8 վայրկյան և հաճախ հիասթափեցնում օգտատերերին:
Ծրագիրը սկսվում է մի քանի հոդվածների հրապարակումով, բայց սպասվում է, որ նախագիծն արագորեն կընդլայնվի: Դեռ նոր ձևաչափը հասանելի է թեստային ձևաչափով iPhone-ի օգտատերերի համար: