00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն չհաղթեց, Մեսսին կարիերայի առաջին գոլը խփեց «Չելսի»-ի դարպասին (տեսանյութ)«Բավարիա»-ն ջախջախեց «Բեշիքթաշ»-ին (տեսանյութ)NBA. շաբաթվա լավագույն դրվագները (տեսանյութ)ՏԵղի է ունեցել ՀԱԿ հանրահավաքը՝ նվիրված Արցախի շարժման 30 ամյակին (լուսանկարներ)Գվարդիոլան վիճել է «Ուիգան»-ի մարզչի հետ (տեսանյութ)Հարոյանն ու Մանուչարյանը թիմակիցների հետ թենիս են խաղացել (տեսանյութ)Կլյուվերտի որդին՝ «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնումՀանդիպում ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)Ահազանգ. որդեր՝ «Lutik»-ի պահածոյացված վարունգի մեջ (լուսանկարներ) Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել

Շրջապատված նենգ ու խորամանկ թշնամիներով՝ մենք պարտադրված ենք ամուր պաշտպանել հայրենյաց սահմանները. Մանվել Գրիգորյան

 

ՀՀ կրթության և գիտության, պաշտպանության նախարարությունները և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ն 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է խթանել սովորողների հայրենասիրական դաստիարակությունը: Այս հուշագրի ստորագրման արդյունքում հանրակրթական բոլոր դպրոցներում ձևավորվում են «Պատանի երկրապահ» ակումբներ և իրականացվում են հայրենասիրական դաստիարակությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, համագործակցելով Երկրապահ կամավորականների միության հետ, ակտիվորեն կյանքի է կոչում հուշագրով նախատեսված միջոցառումներ: Հերթական ձեռնարկումներից էր այսօր մասնաճյուղի և ԵԿՄ կողմից կազմակերպած «ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովը, որի գլխավոր նպատակն է համախմբել հանրապետության գիտնական մանկավարժների և հոգեբանների ջանքերով ակտիվացնելու և ավելի արդյունավետ դարձնելու հանրակրթական դպրոցներում իրականացվող հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների դրվածքը, վեր հանել թերությունները և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ:

Գիտաժողովին մասնակցեցին հանրապետության բոլոր առաջատար բուհերի շուրջ 70 գիտնական, մանկավարժ և հոգեբան:

Ստորև ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքը, որ գիտաժողովի բացման ժամանակ ընթերցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը։ Ողջույնի խոսքը հնչեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում գիտաժողովի անցկացման կապակցությամբ: 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից ողջունում եմ սահմանամերձ տարածքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունում գիտական կոնֆերանսի անցկացումը։ Այս իրադարձությունը կարևոր է երկու տեսանկյունից: Նախ լուրջ ուսումնասիրման կարիք ունեցող շատ հրատապ թեմա է ընտրված՝ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները: Եվ երկրորդ՝ այս քննարկմանը մասնակցում են մեր երկրի բոլոր առաջատար բուհերի խոշոր մասնագետներ, գիտնականներ: Այսինքն՝ այսօր այստեղ՝ սահմանին կենտրոնացել է գիտական, մտավոր մի հզոր պոտենցիալ:

Մեր ժողովուրդը երկրապահ է, խոսքն առաջնահերթ վերաբերում է հենց սահմանաբնակ ժողովրդին։ Շրջապատված նենգ ու խորամանկ թշնամիներով՝ մենք պարտադրված ենք լինել զգոն, լինել զինված, ամուր պաշտպանել հայրենյաց սահմանները։ Սակայն, 21-րդ դարում պետք է կարողանանք հաղթել նաև գիտությամբ։ Անչափ կարևոր է մեր օրերում գիտելիքի դերը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն այս տեսանկյունից անգնահատելի աշխատանք է կատարում։

Հատուկ կամենում եմ ընդգծել ԵԿՄ, պաշտպանության և կրթության և գիտության նախարարությունների միջև կնքված եռակողմ հուշագրի կարևորությունը։ Դրա հիման վրա այսօր կրթօջախներում օրըստօրե ավելանում և ավելանում են երկրապահ դպրոցականները և ուսանողները։ Ես տեղյակ եմ, որ Մայր բուհի Իջևանի մասնաճյուղի ուսանողներն ամբողջ կազմով երկրապահ են։ Հարգելի՛ ուսանողներ, այս բուհում դասավանդող հարգարժա՛ն մասնագետներ, դուք իսկական երկրապահ էիք դեռ մինչ Երկրապահ կամավորականների միությանն անդամագրումը։ Դուք երկրապահ եք սահմանին բնակվելով, արարելով, սահմանին ապրելով՝ գիտելիք ձեռք բերելով, սահմանաբնակին գիտելիք փոխանցելով։

Ես շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը, Երկրապահի հետ համատեղ այս միջոցառումն անցկացնելու կապակցությամբ: Սա երկրապահական ձեռնարկ է: Սա հենց այն է, ինչով երկրապահը զբաղվում է, հենց մեր առաքելությունն է: Մեր սկսած գործի շարունակումն է սա: Երկրապահը, ինչպես 1989-ից մեր ժողովրդին պարտադրված պատերազմի ժամանակ կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանություն, կռվել ու հաղթել՝ զուգահեռաբար էլ բանակ կայացնելով, ինչպես հայոց բանակի ծնողն ու սնողը դարձավ, այնպես էլ այսօր, որպես առաջամարտիկ, կանգնած է և վճռականորեն առաջ է ընթանալու հանուն դպրոցներում, բուհերում, բոլոր կրթական հաստատություններում երկրապահական, հայրենասիրական կառույցների ձևավորման: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա իր ազգի պատմությունը, պետք է իմանա, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս և ինչ նպատակներ, ինչ ծրագրեր ունենք, ուր ենք գնում: Մենք պարտավոր ենք կյանքի կոչել Սպարապետի ծրագիրը: Մենք պարտավոր ենք հայեցի դաստիարակված, որակյալ կրթություն ստացած, զենքի և գիտելիքի տիրապետող սերունդ աճեցնել: Այսօրվա ամեն մի երեխան, ամեն մի դպրոցականը, ամեն մի ուսանողն առնվազն տասն անգամ հզոր և ուժեղ մարդ պետք է լինի, քան մենք էինք: Վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ ու պաշտպանված Արցախի ամեն մի քաղաքացին պետք է տասնապատիկ անգամ ավելին կարողանա անել ազգի, հայրենիքի, պետության, ընտանիքի համար:

Ողջունում եմ նաև Հանրապետությունում և արտերկրում ճանաչված գիտնականներին, ովքեր մասնակցում են այսօրվա գիտական կոնֆերանսին։ Հարգելինե՛րս, մենք դեռ միասնաբար լուրջ ճանապարհ ենք անցնելու: Երկրապահը 2000 թվականից նոր թափ է հաղորդել պատանի, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Դուք ևս, հատկապես ԵԿՄ, պաշտպանության և կրթության նախարարությունների միջև հուշագրի ստորագրումից հետո, պետք է ողջ էությամբ ընդգրկվեք այս պրոցեսում: Նշեմ, որ բացի հիշյալ գերատեսչություններից, մեր այս գործընթացում ակտիվորեն և անձնվիրաբար ընդգրկված են մնացյալ գործընկեր կառույցները՝ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները: Սա մեր պատասխանատու ճանապարհն է, որ միասին ենք անցնելու:

Եվս անգամ ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին՝ բարի երթ եմ մաղթում գիտաժողովին, որ իր էությամբ ոչ միայն գիտական, այլև հայրենասիրական, երկրապահական միջոցառում է»։

դիտվել է 1267 անգամ
 
Լրահոս
21 Փետ
«Բարսելոնա»-ն չհաղթեց, Մեսսին կարիերայի առաջին գոլը խփեց «Չելսի»-ի դարպասին (տեսանյութ)«Բավարիա»-ն ջախջախեց «Բեշիքթաշ»-ին (տեսանյութ)Մարոկոյում 15 դեռահասներ բռնաբարել են ավանակին և կատաղությամբ են վարակվել Ավտովթարը խլեց երիտասարդ աղջկա կյանքը․ Նրա վերջին խոսքերը՝ մահանալուց առաջ, հուզել է ողջ աշխարհին Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար Մարտունիում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել «Ով ինչ ունի` հագնում է». սպանություն Երևանում` հարսանիքից հետո (տեսանյութ)Արցախի կառավարությունում վերածննդի օրվան նվիրված պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել Սիրիայի քրդերը հերքել են կառավարական զորքերի Աֆրին մտնելու վերաբերյալ տեղեկությունները Արուս Տիգրանյանի հումորային ռեպորտաժը՝ «Դեպի եվրատեսիլի» մասին (տեսանյութ)ՀՀ վարչապետը կարևորում է արտաքին առևտրի շրջանառության աճը Դուք ձեզ հայելու մեջ նայե՞լ եք, նայեք էլի մի հատ. Գրիշա Աղախանյանի կնոջ կտրուկ պատասխանն իրեն քննադատողներինՀարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց (տեսանյութ) Իրաքի վարչապետը հայտարարել է, որ թույլ չի տա իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ Կրիստինա Օրբակայտեի նոր՝ էրոտիկ տեսահոլովակը Պրեմիերա․ Սարո՝ «Քանի» Ոստիկանները 70-ամյա տղամարդուն բերման են ենթարկել մացառախոզ որսալու կասկածանքով (լուսանկարներ) Նախագահի ուղերձը միտված էր մոտ ապագային և պատմական հորիզոններին. Խոսրով Հարությունյան Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են Քահանայի Էքսցենտրիկ ելույթը համացանցում հիթ է դարձել (տեսանյութ)Ըստ ձեզ՝ նրանք խե՞նթ են. կապշեք, եթե իմանաք, թե ինչու են այս մարդիկ առանց տաբատի գտնվում մետրոյում (տեսանյութ)Առեղծվածային դեպք հանրապետությունում. հաճախորդը սուրճ է հյուրասիրել վարորդին, ում ինքնազգացողությունը վատացել էԿադաստրի պետական կոմիտեն նախատեսում է մի շարք բարեփոխումներԷդուարդ Շարմազանովը ՀՀ Նախագահի ուղերձը պետական մտածողությամբ առաջնորդի դասական խոսք է համարում Սկանդալ հայկական շոուբիզնեսում. համացանցում է հայտնվել Հովհաննես Ազոյանի՝ ամբողջովին մերկ նկարը (ֆոտո՝ մեծերի համար) Նունե Եսայանը հետ չի մնում երիտասարդներից. երգչուհին թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել (ֆոտո)Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել NBA. շաբաթվա լավագույն դրվագները (տեսանյութ)ՍԱՊԾ-ն իրացումից հանել է մակնշման անհամապատասխանություններով և ժամկետանց սննդամթերք Երկու հայտնի դերասան իրար դեմ են դուրս եկել այս կերպ. ուժեղագույնին դատեք ինքներդ (տեսանյութ)Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությանըՏԵղի է ունեցել ՀԱԿ հանրահավաքը՝ նվիրված Արցախի շարժման 30 ամյակին (լուսանկարներ)Գվարդիոլան վիճել է «Ուիգան»-ի մարզչի հետ (տեսանյութ)Գինովցած քաղաքացին կռվում է իր հետ (տեսանյութ)Հարոյանն ու Մանուչարյանը թիմակիցների հետ թենիս են խաղացել (տեսանյութ)Կլյուվերտի որդին՝ «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնումՀանդիպում ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)Ահազանգ. որդեր՝ «Lutik»-ի պահածոյացված վարունգի մեջ (լուսանկարներ) Ռոբոտ-շուն, որը կապշեցնի ձեզ (տեսանյութ)Կարեն Կարապետյանը նոր նշանակում է արել Նախարարը արդարանում է և արդարացնումԱյսօր Արթուր Աբրահամի ծննդյան օրն է (տեսանյութ)Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել ԱունըԲարձր պարգևներ՝ Նավասարդ Կճոյանին և ևս 2 հոգևորականի (տեսանյութ)Մոսկվայում ձերբակալել են հայտնի արդբեջանցի բլոգերի (տեսանյութ) «Բարսեղյանը մնալու է». ԵՊՀ-ի ուսանողները փողոց են դուրս եկել՝ ի պաշտպանություն փոխդեկանի (լուսանկարներ, տեսանյութ)«Բարսելոնա»-ն նախապատրաստվում է Չեմպիոնների լիգային (լուսանկարներ)Հայ շախմատիստները մեկնարկում են «Aeroflot Open»-ումՄարզերում 69 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (տեսանյութ)Հզոր պայթյուն՝ Աֆղանստանի հյուրանոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
Ամենադիտված
Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Լկտիությունն ի վերջո պետք է սահման ունենա. Նազենի Հովհաննիսյանը` Սամվել Մարտիրոսյանին (լուսանկար)Երբեք մի վիճիր հիմարների հետ. 20 խորհուրդ՝ լեգենդար մաֆիոզներից37-ամյա կինն 9-ամյա դստեր հետ միասին ցած է նետվել Դավթաշենի կամրջիցՎաչե Թովմասյանի կինը թափանցիկ զգեստով լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ներքնազգեստը (լուսանկար)Դավթաշենի կամրջից դստեր հետ ցած նետված կինն ԱԻՆ-ի նախկին աշխատակից էր. մանրամասներԱդրբեջանական բանակի զորամասերում գաղտնի նկարված սենսացիոն կադրեր «Հրապարակ». Ինչո՞ւ էր մայրն իր հետ «տարել» երեխայինԱրտակարգ դեպք Երևանում. «Ռոմանոյի» փոխդեկանը տարօրինակ առաջարկութուններ է արել ուսանողուհուն և ծեծի ենթարկվելԶինված հարձակում ՎՏԲ բանկի վրա. թարմացված
Ծեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացել«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)Տեսանյութ. Ուժեղ տղա ես, արա’, փոխանակ տղամարդկանց դեմը առնես` կնանիքին ես քաշքշում. Սարոյանը` Գոռ Վարդանյանին Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)Հայ տղայի թյունինգ արած սև «Նիվան» ֆուրոր է արել ռուսական կայքերում. նման 2-րդը չկա, միայն ներսը տեսնեք 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիԾեծկռտուք՝ «Նռան հատիկ» սերիալի նկարահանման հրապարակում (տեսանյութ)Ողջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար) Ամաչում եմ, որ Գոռ Վարդանյանը բազմել է քաղաքապետարանում և ուժ է կիրառում իմ տեսակի վրաԸստ վարկածի՝ Գոռ Առաքելյանը թմրանյութի օգտագործման պատճառով է մահացելԴենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրը«Սովորում ենք կրկին քայլել». Գարիկ Պապոյանը վիրահատվել է (լուսանկարներ)