ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանել է Մոսկվա
ԱշխարհԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ժամանել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պաշտոնական հանդիպումները նախատեսված են մայիսի 18-ին: «Այո, Վիկտորիա Նուլանդն արդեն ժամանել է: Վաղը նախատեսված են պաշտոնական հանդիպումները»,-ասել է ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակից Ուիլյամ Սթիվենսը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել էին, որ Նուլանդը մայիսի 17-18-ին կայցելի Մոսկվա և հանդիպումներ կանցկացնի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում Մինսկի համաձայնությունների կատարման հետագա ընթացքը:
Նուլանդը մայիսի 14-16-ը Կիևում էր, իսկ մայիսի 12-ին ուղեկցում էր պետքարտուղար Ջոն Քերիին, որը Սոչիում հանդիպումներ ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: