Փրկարարները դեպի ձորակը թեքված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված
Արտակարգ ՊատահարՄայիսի 17-ին` ժամը 12.40-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղից դեպքի Վայք ավտոճանապարհին` Արին գյուղի մոտակա սարի վրա, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի 24 UL 294 պ/հ (վարորդ Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհից և թեքվել. առկա է կողաշրջվելու վտանգ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված: