ԱՄՆ-ն կօգնի Իրաքին Ռամադի քաղաքը վերադարձնելու հարցում. Պենտագոն
ԱշխարհԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ եթե նույնիսկ իրաքյան Ռամադի քաղաքում գրոհայիններն «առավելություն են ստացել», ապա դա չի հանգեցնի Իրաքի զինված ուժերի պարտությանն ընդհանուր առմամբ, գրում է Газета.Ru-ն:
Պենտագոնի մամուլի խոսնակ Էլիս Սմիթի խոսքով՝ քաղաքի կորուստը միայն ժամանակավոր կօգնի գրոհայինների քարոզչությանը, քանի որ քաղաքը հետ կգրավվի:
«Վերջիվերջո, կոալիցիան կաջակցի իրաքյան զինված ուժերին և հետ կբերի քաղաքը»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեռևս վաղ է խոսել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Ռամադի քաղաքի գրավման մասին: