Եգիպտոսցի կանանց արգելվել է մեկնել Թուրքիա
ԱշխարհԵգիպտոսում տղամարդկանցից հետո կանանց ևս արգելվել է մեկնել Թուրքիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, արգելքը վերաբերում է 18-40 տարեկան խմբին պատկանող կանանց: Եգիպտոսցի կանայք Թուրքիա կարող են մեկնել միայն անվտանգության մարմինների կողմից անցկացվող 72 ժամ տևողությամբ հարցաքննության արդյունքում ստացված հատուկ թույլտվությունից հետո:
Նշվում է, որ Եգիպտոսի կառավարությունն այդ ճանապարհով աշխատում է կանխել ջիհադական խմբավորումներին միանալու նպատակով Թուրքիայի վրայով իր քաղաքացիների Սիրիա մեկնումը:
Անցյալ տարվա դեկտեմբերից նման արգելք էր սահմանվել նույն տարիքային խմբի եգիպտոսցի տղամարդկանց համար: