«Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ. Մերկել
Աշխարհ«Արևելյան գործընկերության» ձևաչափն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Արևելյան գործընկերության» ծրագիրը նպատակուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցության զարգացմանը:
Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 21-22-ը Ռիգայում:
«Այն ուղղված չէ ինչ-որ մեկի դեմ, այդ թվում՝ Ռուսաստանի»,- ասել է Մերկելը: