ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը
ԱրցախԼՂՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստում, որն ԱԺ կանոնակարգի համաձայն վարում է խորհրդարանի ամենատարեց պատգամավոր Արպատ Ավանեսյանը, 28 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը՝ այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահի ընտրությունը, որի համար առաջադրվել է 1 թեկնածու' ՀՅԴ կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանը: