Սելֆի անելիս Մոսկվայի բնակչուհին կրակել է իր գլխին
ԱշխարհՄոսկվայի բնակչուհին տրավմատիկ ատրճանակով սելֆի անելիս կրակել է իր գլխին, հաղորդում է LifeNews-ը:
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 21-ին, Մոսկվայի հարավ-արևելքում: 21-ամյա աղջիկը եղել է աշխատավայրում, որտեղ էլ որոշել է լուսանկարվել՝ ատրճանակը ձեռքին:
«Նա խնդրել է անվտանգության աշխատակցին տալ իրեն տրավմատիկ ատրճանակը՝ բացատրելով, որ ցանկանում է լուսանկարվել: Տղամարդը նրան չի մերժել, սակայն երբ աղջիկը վերցրել է զենքը և սկսել լուսանկարվել, հանկարծակի կրակել է իր գլխին»,- պատմել է ականատեսներից մեկը:
Աղջկան հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Ներկայումս տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում: