Իռլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվե կանցկացվի
ԱշխարհԻռլանդիայում ուրբաթ օրը նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով սահմանադրական հանրաքվե կանցկացվի, տեղեկացնում է vesti.ru-ն:
Այն կարող է շրջադարձային իրադարձություն դառնալ կաթոլիկ երկրի պատմության մեջ, քանի որ քվեարկության արդյունքում Սահմանադրության մեջ կամրագրվեն միասեռական զույգերի իրավունքները:
Ավելի վաղ, ամուսնական հավասարության օրինագիծն ընդունվել է Իռլանդիայի խորհրդարանի կողմից: Եթե հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը ճանաչի ավանդական և միասեռ ամուսնությունների հավասարությունը, ապա դա ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի:
Միասեռ միություններն օրինականացնող առաջին երկիրը Դանիան էր 1989-ին: