Քանաքեռ-Զեյթունում պլանային ջրանջատումներ կլինեն
ՀայաստանՊլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 25-ին՝ ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Սուրենյանց, Ահարոնյան, Բաբայան, Հր. Ներսիսյան, Ա. Տիգրանյան, Վարշավյան, Վ. Փափազյան, Դ. Անհաղթի, Կ. Ուլնեցու փողոցների, Ադոնցի 12, 14, Պ. Սևակի 1/1, 1/2, 1/3, 1/4, 2 համարների, Ազատության պողոտայի` իր նրբանցքներով, Արյունաբանական կենտրոնի, «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոնների և Կառավարական ընդունելությունների տան ջրամատակարարումը: