Պան Գի Մունը կոչ է արել ասիական երկրներին փրկել ներգաղթյալներին
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Հարավարևելյան Ասիայի երկրներին ավելի շատ բան անել ներգաղթյալների կյանքը պահպանելու համար, որոնք այլ երկրներ են ուղևորվում ծովով՝ իրենց երկրներից փրկվելով աղքատությունից ու հետապնդումներից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիետնամ այցի ընթացքում նա ընդգծել է նաև, որ տարածաշրջանի երկրների կառավարությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդասիրական ճգնաժամի վրա, որը մարդկանց ստիպում է լքել իրենց տները:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 3500 ներգաղթյալներ Բանգլադեշից ու Մյանմայից նավերով ժամանել են Ինդոնեզիա, Մալայզիա ու Թաիլանդ: