Լիբիայում ձերբակալվել է դեպի Եվրոպա շարժվող 600 ներգաղթյալ
ԱշխարհԼիբիայի իշխանությունները ակտիվացրել են անօրինական աֆրիկյան միգրանտների դեմ պայքարը, ովքեր փորձում են անցնել այդ երկրի տարածքից Եվրոպա, սակայն հաճախ մահանում են` փորձելով հատել Միջերկրական ծովը նավակներով: Այս մասին տեղեկացնում է vesti.ru-ն:
Այս կիրակի մայիսի 24-ին զեկույցներ են ստացվել Տրիպոլիի շրջանում գործողության մասին, որի ընթացքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել մոտ 600 միգրանտների:
Փախստականները տեղափոխել են Տրիպոլիի ժամանակավոր տեղավորման կենտրոնում: