ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. Մանվել Գրիգորյան

ԱՐԽԻՎ

Մայիսի 24-ին «Միկա» մարզադահլիճում Դուքենդոյի ֆեդերացիան անցկացնում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշար։

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ողջույնի խոսքով է մեկնարկել մրցաշարը: 

«Բարև ձեզ հարգելի՛ ներկաներ.

Ողջունում եմ ամենքիս մարզական, երկրապահական այս գեղեցիկ միջոցառման անցկացման կապակցությամբ։

Ողջունում եմ Դուքենդո ֆեդերացիային։ Մարտարվեստի տարբեր ոճերի համադրությամբ ստեղծված այս մարզաձևն, ինչ-որ առումով, հայկական է։ Մարզաձևի հիմնադիրն էլ մեր հայրենակից Գոռ Վարդանյանն է։ Ապրե՛ս Գոռ ջան, որ կարողացար մարտարվեստի մեր հայկական առանձնահատկությունների և արևելյան առաջատար դպրոցների փորձի համատեղմամբ ստեղծել մրցունակ, հաջող մի մարզաձև, որի հետևորդներն ամբողջ աշխարհում դարձան բազմահազար մարդիկ։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ դուքենդո մարզաձևով այսօր զբաղվում են 7 000-ից ավելի հայ մարզիկ, ովքեր լուրջ հաջողությունների են հասնում միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով հայ ազգի, Հայաստան պետության պատիվը։

Հարգելի՛ մարզիկներ, ձեզանից շատերն, իհարկե, պաշտոնապես էլ Երկրապահ կամավորականների միության անդամ են, սակայն, ես նշեմ, որ անկախ մեր կառույցին անդամակցությունից՝ դուք բոլորդ էլ երկրապահ եք։ Երկրապահ նշանակում է երկիր պահող, նշանակում է մարդ, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, հայրենիքին, պետությանն, ազգին պիտանի լինելու մասին։ Իսկ մարզիկները, սպորտը Հայաստանում զարգացնող մարդիկ էական ներդրում ունեն երկրի շենացման գործում։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին, զենքը ձեռքին, մարտնչում էին բազում մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. նրանք ֆիզիկապես առավել պատրաստված էին, ավելի հեշտ էին լեռները բարձրանում, ավելի թեթև էին վազում։ Սպորտսմեններն այսօր էլ լուրջ դերակատարում ունեն առողջ սերունդ կրթելու, դաստիարակելու գործում։ Իզուր չի ասված. «Առողջ մարմնում առողջ հոգի»։ Ձեր արած գործը երկրապահություն է։ Դուք հազարավոր հայ մարդկանց սովորեցնում եք լինել ուժեղ, վճռական, կամքի ուժի տեր և ամենակարևորը՝ նպաստում եք, որ երեխաներն առողջ մեծանան։ Ես վստահ եմ, որ դուքենդո ֆեդերացիան ակտիվորեն կներգրավվի պատանի, երիտասարդ երկրապահների կրթական, ուսուցողական ծրագրերում։ Ձեր փորձն ու հմտությունները շատ պետքական կլինեն մեր պատանիների և երիտասարդների համար։

Երկրապահի առաքելությունն է այնպիսի սերունդ դաստիարակելն ու կրթելը, որ ամեն մի վայրկյան պատրաստ լինի պաշտպանել սրբությունները՝ ծնողներին, Աստծուն, հայրենիքը։ Մեր պատանեկան և երիտասարդական կառույցներով անցած տղաների և աղջիկների համար վերևում Աստված է, ներքևում՝ մայրը, իսկ առջևում՝ հայոց անկախ պետականությունը։ Մենք կյանքի ենք կոչում Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը, որ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի մեր ազգի պատմությանը, պետք է իմանա՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ի՞նչ առաքելություն ունենք։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը։ Այս գործում մեզ աջակցում են գործընկեր կառույցները, որոնց հետ փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր ենք ստորագրել՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս գործում մեզ կարող է աջակցել հենց դուքենդո ֆեդերացիան։ Այնպես որ՝ սա դեռ գործակցության սկիզբն է, դեռ հայրենասիրական բազում ծրագրեր ենք միասնաբար կյանքի կոչելու։ Այս «միասնաբար»-ը ես հատուկ կարևորում եմ, քանի որ միասնական հայությունն անպարտելի է, վկան՝ մեր պատմությունը։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ օգտվելով առիթից, որ այս մրցաշարն անցկացվում է հայոց հաղթանակների մայիս ամսում՝ շնորհավորել աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին մայիսյան տոների կապակցությամբ՝ երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա, ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա, Հանրապետության օրվա և 1918-ի մայիսյան հերոսամարտերի։ Ու քանի որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք նշում, մեկ անգամ էլ ամենքիս կոչեմ միասնության։ Հայության համատեղ պայքարը բերելու է այն արդյունքին, որ նույնիսկ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրի։ Մենք դեռ վերատիրանալու ենք Հայկական բարձրավանդակին։

Իսկ առայժմ՝ բարի երթ մեր մրցաշարին և հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Ամենադիտված