Մեդվեդևը ԵՏՄ-ի և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրել
ԱշխարհՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Այդ մասին հաղորդվում է կառավարության պաշտոնական կայքում, գրում է Газета.Ru-ն:
«ԵՏՄ-ի և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման համաձայն»,- ասվում է փաստաթղթում:
Ինչպես նշվում է՝ «Համաձայնագրի իրականացումը կնպաստի փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը և նրա մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել ԵՏՄ-ի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ինտեգրման գործընթացներին միանալու խնդիրը»: