Իսրայելի նախկին վարչապետը դատապարտվել է 8 ամսվա ազատազրկման՝ կոռուպցիոն գործով
ԱշխարհԻսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը երկուշաբթի օրը դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ խարդախության և վստահության չարաշահման գործով, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Նրան դատարանը մեղավոր է ճանաչել ամերիկացի գործարարի կողմից գումարով ծրարներ ստանալու համար:
Անցած տարի Օլմերտը դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման՝ կաշառակերության առանձին գործով: Նա մեղավոր է ճանաչվել Երուսաղեմում «Հոլիլենդ» հեղինակավոր բնակելի համալիրի կառուցմանն աջակցություն տրամադրելու դիմաց կաշառք ստանալու համար: Նա այժմ բողոքարկում է այդ մեղադրանքը:
Օլմերտն Իսրայելի վարչապետն է եղել 2006-2009 թվականներին: