Մեծ Բրիտանիայի խորհրդարանն առաջատար է միասեռականների թվով
ԱշխարհՄիացյալ Թագավորության խորհրդարանը համաշխարհային ռեկորդ է սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անդամների թվով, հաղորդում է euromag.ru-ն:
Ներկայումս բրիտանական խորհրդարանի անդամների թվում կա 32 բացահայտ գեյ, լեսբուհի և բիսեքսուալ: New Statesman ամսագրի տվյալներով՝ նրանցից 13-ը ներկայացնում են Լեյբորիստական, 12-ը՝ Պահպանողական, 6-ը՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ ըստ նախորդ տարվա տվյալների՝ խորհրդարանում միասեռականների թիվը եղել է 26: Նշվում է նաև, որ յուրահատուկ ռեկորդ է սահմանել Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որում գեյերը, լեսբուհիներն ու բիսեքսուալները կազմում են կուսակցության անդամների 12.5%-ը. սա աննախադեպ ցուցանիշ է աշխարհի որևէ այլ կուսակցության համար: