Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան սուր քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ի գործող նախագահ Յոզեֆ Բլատերին:
«Վերջին տարիներին ֆուտբոլը փոխվել է դեպի վատը: ՖԻՖԱ-ն վերածվել է կոռուպցիայի հարթակի: Բլատերի ղեկավարությամբ ՖԻՖԱ-ն վերածվել է խայտառակության և ոչ խելամիտ կառույցի: Գիտեմ, որ շատերը Բլատերին համեմատում են ծեր մաֆիոզի հետ, ում միշտ հաջողվում է խուսափել ազատազրկումից: Նա ձևացնում է, թե պայքարում է ռասիզմի դեմ և խթանում երեխաների և կանանց ֆուտբոլի զարգացմանը: ՖԻՖԱ-ն ֆինանսական կորուստներ ունի, կազմակերպությունում բոլորը կաշառք են վերցնում: Իսկ Բլատերն ասում է, որ ոչինչ չգիտի: Նա կա՛մ հիմար է, կա՛մ հասարակ գող: Մեզ պետք է երիտասարդ և կրեատիվ նախագահ: Բոլորը ցանկանում են, որ ֆուտբոլը վերադառնա»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությանը կմասնակցի երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: