Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի կայունության համար. Լավրով
ԱշխարհՌուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կարևոր է ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության տեսանկյունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ընթացքում. փոխանցում է «Ռոսիա-24»-ը:
Նրա խոսքով` երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգանում են, ապրանքաշրջանառությունը հասել է պատմական առավելագույնի և անցած տարվա ցուցանիշի համեմատ աճել 12 տոկոսով:
«Դրական դինամիկա է դիտվում նաև այս տարի»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի մարզերից շատերը պահպանում են Ադրբեջանի հետ հարաբերությունները, նախապատրաստվում է ռուս-ադրբեջանական 6-րդ համաժողովը Եկատերինբուրգում, ասել է նա: