Համակարգիչներն առաջիկա տասնամյակում կսովորեն սիրախաղ անել
ԱշխարհՊրոֆեսոր Ջեֆրի Հինթոնը խոստացել է, որ առաջիկա տասնամյակում համակարգիչները կսովորեն մտածել մարդու նման, և այդ թվում սիրախաղ կանեն: Դրանում նրանց կօգնի ալգորիթմների նոր դասը, որի մշակումը Հինթոնն այժմ կատարում է Google ընկերության համար: Ծրագրի էությունը գիտնականը պարզաբանել է The Guardian թերթին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես պատմել է Հինթոնը, իր ալգորիթմի աշխատանքի սկզբունքը հիմնվում է այն բանի վրա, որ յուրաքանչյուր բառի կցվում է թվերի հավաքակազմ (այն է վեկտոր), որը որոշում է դրա դիրքը տեսական «իմաստային տարածությունում»: Նախադասությունը կարելի է դիտարկել որպես այդ բառերի միջև միացնող գիծ, և իր հերթին, նաև հանգեցնել թվերի հավաքակազմի կամ «մտքի վեկտորի»:
Գիտնականի կարծիքով՝ շատ բարդ կլինի համակարգչին սովորեցնել հասկանալու հեգնանքը, սակայն սիրախաղին համապատասխանող ծրագիր ստեղծելը շատ ավելի հեշտ է: «Հնարավոր է՝ սկզբում այն շփվի բավականին ուղղամտորեն, առանց ակնարկների»,- վերապահություն է արել նա: