Իրանական 6 ձեռնարկություն Ռուսաստան մթերք մատակարարելու թույլտվություն է ստացել
ԱշխարհԻրանական 6 ձեռնարկություն Ռուսաստան մթերային արտադրանք մատակարարելու թույլտվություն է ստացել: Այդ մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի` ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Յուլիա Մելանոն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք թույլտվություն ենք տրամադրել Իրանի վեց ձեռնարկության: Նրանցից 4-ը կմատակարարեն կաթնամթերք, երկուսը` թռչնամիս: Սակայն մատակարարումները կսկսվեն միայն լրացուցիչ մի քանի պայմանների իրականացման դեպքում, որոնք կկարողանան ամբողջական անվտանգություն ապահովել»,- ասել է Մելանոն:
Նրա խոսքով` մոտ ժամանակներս անհրաժեշտ է լրացուցիչ պայմաններ ստորագրել, որոնք կերաշխավորեն արտադրանքի անվտանգությունը: