ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Արցախում եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը

Արցախ

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով: Նիստում գործադիր մարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը:

Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթը վերապահվում է հարկային մարմիններին: Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելու համար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդ եռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին: Վերադարձվող գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին: Այս կարգը կիրառվում է նաև համասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա:

Կառավարության կողմից սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ ԿԱ անշարժգույքի կադաստրի պետական կոմիտեին: Նոր կարգով' անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջևտեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակոÕ ¾: Անդրադառնալով այս որոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայիզարգացումը, մանավանդ, որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման:

Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել նաև անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման, անձին ժամանակավորապես աշխատանքի ներկայանալ չթույլատրելու մասին որոշման ձևերը և բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը: Որոշման համաձայն՝ սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող՝ հանրային սննդի կազմակերպություններում, սննդի առևտրի օբյե կտներում աշխատող անձանց, ինչպես նաև քոլեջների, ուսումնարանների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկականզննության և սանիտարական գրքույկի առկայության վերահսկողությունը վերապահվում է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջականդարձնելու համար:

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Մասնավորապես, պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների կիրառումը և բացառվել սուբյեկտիվ մոտեցումները:

Գործադիր մարմինը փոփոխություններ է կատարել մի շարք նախկին որոշումներում՝ պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին վերապահված զբաղվածության ոլորտի գործառույթները 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքի և զբաղվածության գործակալությանը վերապահելուանհրաժեշտությամբ:

Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները, մատչելիությունն ու որակը: Նիստում հաստատվել է նաև ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ ևպետական կրթաթոշակ տալու կարգը: Որոշմամբ սահմանվել են բարձր առաջադիմությամբ ու որոշ սոցիալական խմբերի ուսանողներին աջակցության նպատակով բուհերի կողմից իրականացվող՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակիփոխհատուցման նվազագույն չափաքանակները՝ ըստ համապատասխան կարգավիճակների։ Կառավարությունը հաստատել է նաևասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը:

Նիստում քննարկում է ծավալվել միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ: Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը: Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով: Նիստում հաստ ատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապի անընդհատ մատակարարում պահանջողսպառողների ցանկերը:

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը: Ըստ դրա՝ ֆինանսական միջոցներ կտրվեն Արցախում ավանդական դարձած,մասսայականություն վայելող և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած ֆեդերացիաներին:

Գործադիրը հաստատել է Քաշաթաղի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որում ընդգրկել է 335 հուշարձան: Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը, որով բոլոր սուբյեկտների համար հաշվառում իրականացնելը դարձել է պարտադիր: Կարգով հստակեցվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվողների տարբերազատումը, ինչպես նաև՝ օրենքի կատարման վերաբերյալ վերահսկողության մեխանիզմները:

Կառավարությունը սահմանել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դրամական գնահատման կարգը: Գնահատումն իրականացվելու է հուշարձանի քաղաքաշինական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, հնագիտականառանձնահատկություններից, գտնվելու վայրից, տարածքից և այլ հատկանիշներից ելնելով:

Նիստում հավանության է արժանացել 2015թ. մարդահամարի ծրագիրը, որով առաջարկվում է հաստատել նաև մարդահամարիանցկացման համար նախատեսված հարցաթերթի նմուշը:

Կառավարության հավանությանն է արժանացել ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված փոփոխության մասին անհրաժեշտությունը ծագել է Շահումյանի շրջանի 16 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքների իրականացման ընթացքում: Փոփոխության արդյունքում ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարÕ £ սահմանելու լիազորությունները կհաստատվեն օրենքով և կստանան իրավական ձևակերպումներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջարկով՝ գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում արտոնություն սահմանել փոստային կապի ազգայինօպերատորի և սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներիհամար, օրենքով հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող երեք տարվա վաղեմության ժամկետը չտարածելգույքահարկի և հողի հարկի մասով, ինչպես նաև՝ գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունների ներկայացման ու վճարումներիկատարման ժամանակաշրջան սահմանել կիսամյակը՝ ներկայիս եռամսյակի փոխարեն: Վերջինս նախատեսված է նաև գործարարմիջավայրի բարելավման ծրագրով:

Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել
Ամենադիտված