«ՀԺ». Հունիսին Հայաստանը ՄԻԵԴ-ում նոր դատավոր կունենա
Հայկական Մամուլ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը դրական եզրակացություն է տվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուներին:
Հունիսի 9-10–ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանրաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին եւ երաշխավորելու է նրա թեկնածությունը: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին: ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը եւ դատավոր Լիանա Հակոբյանը:
Նախորդ մրցույթի «եվրոպական փուլը» տապալած Նելիկ Հարությունյանին ՀՀ գլխ. դատախազը հեռացրեց դատախազության միջազգային իրավունքի կապերի բաժնի պետի պաշտոնից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: