Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

«Ժամանակ». Ինչո՞ւ հատկապես այժմ. Տիգրան Սարգսյանը ձեռք է տվել բանի, որը կարող է բռնկվել նոր թափով

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի շուրջ հասունացած օֆշորային սկանդալը կարծես թե կարող է նոր թափով բռնկվել: Համենայնդեպս, այս մասին է վկայում այն, որ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Փայլակ Հայրապետյանի դեմ, որը հենց օֆշորային սկանդալի գործում ներկայանում էր որպես տուժող եւ մեղադրել է Տիգրան Սարգսյանին իրեն սնանկացնելու մեջ: Փայլակ Հայրապետյանը մամուլում հայտարարել է, որ Սարգսյանի հաշվին է նստել 7 միլիոն 500 հազար դոլար, ինչի դիմաց էլ Սարգսյանը նրա դեմ դատական հայց է ներկայացրել զրպարտության համար:

Թե ինչ զարգացում կունենա օֆշորային սկանդալն այս դրվագով՝ կիմանանք առաջիկայում, սակայն փաստն ինքնին, ըստ էության, նշանակում է, որ Տիգրան Սարգսյանն անցնում է հակագրոհի:

Օֆշորային այդ սկանդալը ծավալվեց ավելի քան մեկ տարի առաջ եւ մեծ հարված էր Սարգսյանի վարչապետական դիրքերին, որքան էլ Տիգրան Սարգսյանը փորձեց հերքել իր մասնակցությունը: Ըստ էության, մասնակցության հերքման առումով համոզիչ փաստարկներ հասարակությունը չստացավ էլ՝ բացառությամբ պնդումների, որ օֆշորում կարելի է ցանկացածի անունով հաշիվ բացել եւ այլն:

Սակայն խնդիրն այն է, որ Սարգսյանը որոշ ժամանակ անց անցավ ընդհանրապես չպատասխանելու մարտավարության, եւ գործն, այսպես ասած, ննջեց, ինչին, իհարկե, նպաստեց նաեւ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը:

Թե այստեղ ինչ դերակատարում է ունեցել գործը՝ կդժվարանանք ասել, սակայն սկանդալը, իհարկե, լիուլի նրա դեմ օգտագործում էր Սարգսյանի հիմնական քննադատ, ընդդիմախոս ոչ իշխանական բեւեռը: Ի վերջո բեւեռը հասավ Սարգսյանի հեռացման, եւ օֆշորային աղմուկը ինչ-որ չափով մարեց, թեեւ այդ ընթացքում զուտ մամուլի էջերում զարգացումներ լինում էին:

Եվ ահա Տիգրան Սարգսյանն է այս անգամ փաստորեն նոր թափ հաղորդում այս պատմությանը՝ Փայլակ Հայրապետյանի դեմ զրպարտության հայցով: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Տիգրան Սարգսյանն ունի որոշակի հեռահար պլաններ ակտիվ քաղաքականության հետ կապված եւ սրանով փորձում է սկսել այդ պլանները՝ իր համար, այսպես ասած, ամենատհաճ եւ վարկի իմաստով ամենաուժգին հարվածներից մեկից մաքրվելով:

Մյուս կողմից՝ հստակ է, որ Սարգսյանը ձեռք է տվել բանի, որը կարող է բռնկվել նոր թափով, եւ այս տեսանկյունից նա չէր կարող չպատկերացնել դա: Սա նշանակում է, որ Սարգսյանն ըստ ամենայնի պատրաստվել է բավական երկար: Այնուամենայնիվ, ինտրիգը հենց այն է, թե ինչո՞ւ հատկապես այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը որոշեց նմանօրինակ կերպով արձագանքել իր դեմ մեղադրանքներին, երբ վարչապետի պաշտոնում նա, չգիտես ինչու, չգնաց զրպարտության համար դատական հայցի: Մի՞թե ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնի պարագայում Տիգրան Սարգսյանի համար այդ զրպարտությունն ավելի խնդրահարույց է, թե՞ վարչապետի պաշտոնին նա մտովի հրաժեշտ էր տվել արդեն, իսկ դեսպանի պաշտոնին հրաժեշտ տալու մտադրություն նա չունի:

Չի բացառվում իհարկե, որ Սարգսյանի քայլը թելադրված է ավելի լայն՝ իշխանական շահերով, եւ Սերժ Սարգսյանն է նրան հորդորել գնալ նման քայլի, քանի որ մեղադրանքները ԱՄՆ կառավարության մոտ են հարցեր առաջացնում դեսպանի հետ կապված: Մյուս կողմից՝ այդ հարցերը կարող էին լինել նշանակման պարագայում:

Այնպես որ՝ խնդիրը ըստ ամենայնի Հայաստանում է, ոչ թե ԱՄՆ-ում: Պարզապես հարցն այն է, թե արդյոք Տիգրան Սարգսյանն իր հաշվարկներով եւ պլաններո՞վ է թարմացնում աղմուկը, այսպես ասած՝ վերասրում ինտրիգը, թե՞ այդ ամենը կատարվում է այլ հաշվարկների շրջանակում, որոնց պարզապես ներգրավվում է նաեւ Տիգրան Սարգսյանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ. փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելԳերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել
Ամենադիտված