Հայտնաբերվել է դի
Արտակարգ ՊատահարՄայիսի 26-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բադալ Մուրադյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է Մ. Մ.-ի (ծնվ. 1963թ.) դին: