Կոբզոնին թալանել են Դոնեցկում. ԶԼՄ-ներ
ԱշխարհՄայիսի 28-ին Դոնեցկում Իոսիֆ Կոբզոնին թալանել են: Այս մասին հայտնում է «Корреспондент»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Նշվում է, որ նրանց մեջ, ովքեր ընդունել են ռուս երգչի պատվիրակությանը, գող է թաքնված եղել:
Կոբզոնից գողացել են նոթբուքը և մի քանի ֆիրմային կոստյում: Սակայն սկանդալից խուսափելու համար կատարվածի մասին լռել են:
Կոբզոնը Դոնեցկ է մեկնել մայիսի 28-ին: Նա ծրագրում է այնտեղ այդ օրերին երկու համերգ տալ: