Մանուչարյանի «Ուրալը» հաղթեց «Տերեկին»
ՍպորտՌուսաստանի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում Գրոզնիի «Տերեկը» հյուրընկալեց Եկատերինբուրգի «Ուրալին»:
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Ռոման Եմելյանովը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ:
Երկու րոպե անց Սպարտակ Գոգնիևը հավասարեցրեց հաշիվը՝ գրավելով մրցակցի դարպասը:
Առաջին խաղակեսի ավարտին՝ 45-րդ րոպեին, Վլադիմիր Խոզինն առաջ մղեց հյուրերին:
Հանդիպման 89-րդ րոպեին Սերգեյ Սերչենկովը դարձավ գոլի հեղինակ և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:3
Նշենք, որ խաղի 83-րդ րոպեին դաշտից հեռացվեց «Տերեկի» խաղացող Ռիվան Ուցիևը՝ ստանալով կարմիր քարտ:
Հիշեցնենք, որ հանդիպմանը վնասվածքի պատճառով բացակայում էր Էդգար Մանուչարյանը: