Հաքերները 1,25 մլն մարդու տվյալներ են հափշտակել Ճապոնիայի կենսաթոշակային ֆոնդից
ԲլոգոսֆերաՃապոնիայի կենսաթոշակային ֆոնդի վրա լայնածավալ հաքերային գրոհի հետևանքով հափշտակվել են շուրջ 1,25 մլն մարդու անձնական տվյալներ, այդ թվում՝ անունները, ծննդյան ամսաթվերը և հաշվեհամարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ֆոնդի ղեկավար Տոիտիրո Միձուսիման, վնասաբեր ծրագրային ապահովումն ամրացված Է եղել Էլեկտրոնային նամակին, որը բացվել Էր ֆոնդի համակարգիչներից մեկում:
«Մենք վերլուծության համար դիմել ենք հակավիրուսային ծրագրերի մշակման ընկերությանը: Արդյունքները կտրամադրվեն ոստիկանությանը»,-ընդգծել Է նա:
Ճապոնիայի կենսաթոշակային ֆոնդը մտադիր Է փոխել այն բոլոր մարդկանց հաշվեհամարները, ում անձնական տվյալները գողացել են հաքերային գրոհի ընթացքում:
Հայտնի Է, որ կիբեռգրոհը կատարվել Է մայիսի 28-ին: Առայժմ տվյալներ չեն ստացվել այն մասին, թե ովքեր կարող Էին դա անել: Նյութական վնասի և կենսաթոշակային հաշիվներ չարտոնված մուտքերի մասին տեղեկատվություն ֆոնդի ղեկավարը չի հայտնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: