ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան 

Կեղծ զարդերի գրավադրմամբ Շիրակի բանկերից հափշտակվել է ավելի քան 230 մլն դրամ

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում կեղծ ոսկյա զարդերի գրավադրմամբ ավելի քան 230 մլն դրամի հափշտակության հանգամանքները, եղանակը։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի։

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 60-ամյա բնակիչն իր ֆինանսական խնդիրները լուծելու, ապօրինի ճանապարհով գումարային մեծ օգուտներ ստանալու նպատակով 2012-2014 թվականների ընթացքում պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր և դրանք իրացրել Շիրակի մարզի տարածքում գործող տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։

Մասնավորապես, ունենալով ոսկերչի մասնագիտական գիտելիքներ՝ Գյումրեցի տղամարդը 2012 թվականի սկզբներից մինչև 2014 թվականի մարտն ընկած ժամանակահատվածը պատրաստել է կեղծ ոսկյա զարդեր։

Քննությամբ պարզվել է ոսկերչի կողմից կիրառված կեղծիքների մի քանի տարբերակ. մի դեպքում ոսկեջրել է արծաթյա ապարանջաններն ու շղթաները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոսկյա մանյակների, ապարանջանների, շղթաների սնամեջ դետալներում լցրել է «Վուդի համաձուլվածք» կոչվող դյուրահալ նյութ՝ այդ կերպ զգալիորեն ծանրացնելով ոսկյա զարդերի քաշը։

Նշված եղանակների օգտագործմամբ ոսկերիչը խեղաթյուրել է զարդերի որակական հատկանիշները, դրանց շուկայական արժեքը, ոսկու կշիռը, հարգը, զարդերում առկա ոսկու պարունակությունը, ինչից հետո հատուկ տեխնիկական սարքավորումների օգնությամբ, արհեստագործական կամ ինքնաշեն եղանակով կեղծել է նաև պատրաստված զարդերի տարբերանիշերը, հարգադրոշմները՝ դրանք նմանեցնելով համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների հարգադրոշմներին և տարբերանիշերին։ Կեղծված զարդերն իր ընտանիքի անդամների, ազգականների և ծանոթների միջոցով գրավադրել է Շիրա կի մարզում գործող 6 տարբեր բանկերում և ֆինանսավարկային կազմակերպություններում։

Քննությամբ պարզվել է, որ կեղծված զարդերի մեծ մասը տաբեր վարկառուների միջոցով գրավադրվել է 2 բանկում։ Ընդ որում, դրանցից մեկում նրան աջակցել են տվյալ բանկի ոսկերիչ-փորձագետները, որոնց հետ 60-ամյա գյումրեցին ծանոթ է եղել նախկինում ևս։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բանկի ոսկերիչ-փորձագետները նախապես տեղեկացված են եղել վարկառուների ներկայացրած զարդերի կեղծված լինելու մասին և փաստացի չկատարելով իրենց վրա դրված աշխատանքային պարտականությունները՝ չեն ստուգել, չեն պարզել ներկայացված զարդերի մետաղի տեսակը, հարգը՝ դրանք ձևակերպելով որպես գրավի առարկա։

Կեղծված զարդերի գրավադրմամբ՝ 60-ամյա գյումրեցին Շիրակի մարզում գործող վարկային կազմակերպություններից և բանկերից ստացել է դրանց շուկայական արժեքն էապես գերազանցող վարկեր։ Խարդախության եղանակով հափշտակված գումարը գնահատվել է 234.450.442 մլն դրամ։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գյումրիի 60-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, բանկի երկու ոսկերիչ-փորձագետներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ամենադիտված