«Ժողովուրդ». Մանվել Բադեյանի փողերը
Հայկական ՄամուլՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, պարզվում է, այդքան էլ համեստ ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները, 2014 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 700 մլն դրամ, 812 հազար դոլար եւ 40 հազար եվրո: Մինչդեռ պատգամավորի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 670 հազար դրամ: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Սակայն նրա ապրուստի միակ միջոցը աշխատավարձն ու «Եվրոստան Ույուտ» ընկերությունը չեն եղել: Անցած տարի նա որպես շահաբաժին ստացել է 23 մլն 50 հազար դրամ: Բացի այդ Մանվել Բադեյանն 2014 թվականին 208 մլն դրամ արժեքով վաճառել է ինչ-որ հողամաս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: