Աշխարհում միջուկային զենքը կրճատվում է և արդիականացվում. ՍԻՊՌԻ
ԱշխարհԱշխարհում միջուկային զենքի քանակը դանդաղորեն կրճատվում է, բայց այն միաժամանակ արդիականացվում է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ աշխարհում միջուկային զենքի պաշարների վերաբերյալ հունիսի 15-իÕ ¶ ամենամյա տվյալների հրապարակման առթիվ:
ՍԻՊՌԻ-ի վերլուծաբանները գրում են, որ 2015 թվականի սկզբի դրությամբ ինը երկրների, այն է՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Իսրայելի և Հյուսիսային Կորեայի տնօրինման տակ ընդհանուր առմամբ եղել է մոտավորապես 15 հազար 850 միավոր միջուկային զենք: Դա քիչ է 2014 թվականի համեմատությամբ, որի սկզբին եղել է շուրջ 16 հազար 350 միավոր, պարզաբանում են ինստիտուտի վերլուծաբանները:
Փորձագետների հաշվարկներով՝ հիշատակված զենքից օպերատիվ է համարվել, մոտավորապես 4 հազար 300 միավորը:
Հրապարակելով տվյալներ միջուկային ուժերի մասին՝ ՍԻՊՌԻ-ի փորձագետներն արդեն ոչ առաջին տարին արձանագրում են, որ դրանց կրճատումը կատարվում է, գլխավորապես, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զինանոցների հետագա նվազեցման հաշվին, որոնց միագումար բաժին է ընկնում միջուկային զենքի համաշխարհային պաշարների շուրջ 90 տոկոսը: Սակայն այսօր այդ գործընթացը կատարվում է ավելի դանդաղ տեմպերով, քան 10 տարի առաջ, կարծում են ՍԻՊՌԻ-ում: Միևնույն ժամանակ, շարունակում են փորձագետները, երկու երկրների երկարաժամկետ ծրագրերում միջուկային զենքի հետագա արդիականացումն է:
Մյուս միջուկային պետությունների զինանոցները մեծ չեն, սակայն, այդ բոլոր երկրները, զարգացնում կամ ծավալում են միջուկային զենքի փոխադրման նոր համակարգեր կամ հայտարարել են նման ծրագրերի մասին, արձանագրում են ՍԻՊՌԻ-ում:
Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը հիմնվել է 1966 թվականին և անկախ վերլուծական կենտրոն է, որն զբաղվում է հակամարտությունների, սպառազինությունների, զենքի ու զինաթափման վերահսկողության հետազոտություններով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: