Հրաձգություն ԱՄՆ-ում. կա 7 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա
ԱշխարհՖիլադելֆիայում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ, ինչի հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, հաղորդում է NBC10 հեռուստաալիքը:
Վիրավորների թվում կան երկու և տասը տարեկան երեխաներ:
Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա փողոցում:
Տուժածները հոսպիտալացվել են: Կատարվում է հետաքննություն: