Թուրքիայի և Հորդանանի սահմաններով Սիրիա է ներթափանցել 80 հազար գրոհային
Աշխարհ«Ջեբհադ-Ան-Նուսրա» խմբավորման 80 հազար ահաբեկիչներ Թուրքիայի և Հորդանանի սահմաններով մտել են Սիրիայի տարածք: Այս մասին իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ Ջաաֆարին:
«Մոտ 80 հազար ահաբեկիչ Թուրքիայի և Հորդանանի սահմաններով Սիրիայի տարածք են ներթափանցել: Ալ Նոսրա ճակատ ահաբեկչական խմբի ենթակառույցներ համարվող ԱլՖաթեհ ու Ջեյլ Ալ Յերմուք Ալիրմուք խմբավորումների ուժերը վարժեցվում են իսրայելական, հորդանանյան և ամերիկյան հրահանգիչների ղեկավարությամբ:
Ալ Ջաաֆարին պահանջել է վերանայել ՄԱԿ-ի գխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միցուրայի գործելակերպը : «Քանի դեռ նրա վերաբերմունքը թափանցիկ չի դարձել, Սիրիայի կառավարությունը Ժնևի բանակցություններին չի մասնակցելու. ասել է նա և հավելել «Արաբական և ոչ արաբ երկրներից որոշները չեն ցանկանում, որ Միցուրայի առաքելությունը հաջողությամբ պսակվի»: