Եգիպտոսի Սաքքարայի նեկրոպոլիսում շների շուրջ 8 միլիոն մումիա է հայտնաբերվել
Մերձավոր ԱրևելքԿահիրեի մերձակա Սաքքարայի հնադարյան նեկրոպոլիսում հայտնաբերվել է շների շուրջ ութ միլիոն մումիա: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Egyptian Gazette հրատարակությունը: Շներն ու նրանց ձագերը թաղվել են շուրջ 2,5 հազար տարի առաջ՝ մահվան աստված Անուբիսի տաճարի մոտ գտնվող կատակոմբներում:
Հին եգիպտացիները երկրպագել են շնագայլի գլխով այս աստվածությանը, որը համարվում էր մեռյալների հովանավորը, և նրա համար կատարել են զոհաբերություններ կենդանիների տեսքով:
Բացի շներից, 173 x 140 մետր չափերով կատակոմբներում գտնվել են շնագայլեր, աղվեսներ, ճուռակներ, բազեներ, բաբուին կապիկներ, մանգուստներ, ցուլեր, քաջահավեր, որոնց նույնպես աստվածացրել են Հին Եգիպտոսում. դրանք համարվում էին Թոգի՝ իմաստության և արդարադատության ասծու խորհրդանիշները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: