Բաղրամյան պողոտայում կորած 5 տարեկան երեխային գտել են ՃՈ-ի աշխատակիցները (տեսանյութ)
ՀասարակությունԱյսօր` Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ընթացում հինգ տարեկան երեխա էր բազմահազար ցուցարաների մեջ կորել: Երեխայի կորելու դեպքի մասին բարձրախոսով հայտարարեցին ակտիվիստները և կոչ արեցին քաղաքացիներին փնտրել փոքրիկին:
Ինչպես փոխանցում է ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը մի քանի րոպե հետո երեխային գտել են ճանապարահային ոստիկանության աշխատակիցները և հանձնել ծնողներին:
Հատկանշական է նաև, որ երեխային` ծնողներին հանձնելու պահին, ներկաները ծափահարեցին ոստիկաններին:
Նշենք նաև, որ ցուցարարներից շատերը Բաղրամյան պողոտա են բերել նաև իրենց երեխաներին, նրանցից մեկն էլ անգամ ի նշան խաղաղության վեր էր բարձրացրել մի քանի ամսեկան երեխայի և ցուցադրում էր ոստիկաններին, բարձր ձայներից երեխան սկսեց լաց լինել, ինչից հետո ծնողները հեռացրին փոքրիկին:
Բաղրամյանում մի փոքրիկ էր կորել, նրան հայտարարելուց հետո փնտրում են բոլորով, և մի պահ սկսեցին բարձր կոչերով դիմավորել պետավտոտեսչության ծառայողը երեխան գրկին տանումեր դեպի իր ծնողների մոտ: Խոսքերն ուղղակի բացակայում են: Հ.Գ. Բարությունն ու մարդկայնությունն է միշտ հաղթելու
Posted by Grigoryan Zhorà on Wednesday, 24 June 2015