Դոնբասում աճում է լարվածությունը. զոհերի թիվը մեծանում է. ԵԱՀԿ
ԱշխարհԵԱՀԿ դիտորդները` Դոնբասում զոհերի և վիրավորների թվի զգալի աճ են գրանցել: ՄԱԿ-ի վերջին տվյալներով` հակամարտության զոհ է դարձել մոտ վեց ու կես հազար մարդ, կա 16 հազար վիրավոր: Շատ մարդիկ անհետ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Вести.Ru-ն:
ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության փոխղեկավար Ալեքսանդեր Հուգի խոսքով` հակամարտության գոտում լարվածությունն օրեցօր աճում է, կողմերը սկսել են ավելի հաճախ օգտագործել ծանր սպառազինություն: