«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Քոչարյանը մեկնել Հայաստանից
Հայկական ՄամուլՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին մեկնել է Հայաստանից: Ընդ որում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նա մեկնել է Մոսկվա, և այդ այցելությունը եղել է շտապ և նախապես չպլանավորված: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Ռոμերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է Քոչարյանը մեկնել Մոսկվա:
–Պարո՛ն Սողոմոնյան, որտե՞ղ է այս օրերին գտնվում Ռոբերտ Քոչարյանը: Մեր տեղեկություններով' նա մեկնել է Մոսկվա շտապ լուծում պահանջող ինչ-ինչ անհետաձգելի խնդիրների պատճառով:
-Ձեր տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Պարոն Քոչարյանը այս պահին Հայաստանում չէ, սակայն գտնվում է Եվրոպայում, Մոսկվա չի մեկնել, առավել ևս' շտապ հարցերով: Մոտակա օրերին հնարավոր է, որ մեկնի, որովհետև «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստ կա: Բայց ամեն դեպքում, որևէ շտապողականություն կամ ինչ-որ հրատապություն չի եղել, ու հիմա էլ պարոն Քոչարյանը Մոսկվայում չի:
–Նշվում է, որ պարոն Քոչարյանը ՀՀ-ում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի հետ կապված պատրաստվում է հանդիպումներ ունենալ Մոսկվայում: Նման հանդիպումներ նախատեսվա՞ծ են:
-Գիտեք՝ ես արդեն նշեցի, որ ինքը Եվրոպայում է գտնվում, ես կարող եմ Ձեր հարցերին սպառիչ պատասխանել միայն այն ժամանակ, երբ իրեն հանդիպեմ ու այդ հարցը քննարկեմ: Այսինքն՝ ես ու ինքը անգամ չենք քննարկել այդ հարցը, ուստի չեմ կարող պատասխանել:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: