Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀասարակությունՀունիսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 2-րդ միկրոշրջանի թիվ 2/7 շենքի մոտակայքում այրվել է 50 քմ, Էրեբունու կենտրոնական գերեզմանատանը՝ 1 հա, Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Լաչինի ձոր» կոչվող տեղանքում՝ 60 քմ, Հրազդանի կիրճում' Հաղթանակ կամրջի մոտակայքում՝ 600 քմ, Դավթաշենի կամրջի մոտակայքում՝ 5000 քմ, Շերամի փողոցում' Արմենիկում կլինիկական կենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում' 200 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 4 դպրոցի ետնամասում այրվել է 200 քմ, Մրգավան գյուղի Արամ Խաչատրյան փողոցում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի հարևանությամբ' 5000 քմ, Կարբի գյուղի գերեզմանատանը՝ 60 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ավագյան փողոցի վերջնամասում՝ 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: