Էբոլան վեցշաբաթյա ընդմիջումից հետո վերադարձել Է Լիբերիա
ԱշխարհԼիբերիայի առողջապահության նախարարությունը գրանցել Է վերջին վեց շաբաթվա ընթացքում Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքը. մահացած 17-ամյա դեռահասի մոտ վարակ են հայտնաբերել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գերատեսչության փոխղեկավար Տոլբերտ Նիենսվայի խոսքով՝ բժիշկները փորձում են պարզել մահվանը նախորդած օրերին տենդի զոհի տեղափոխությունները:
Նիենսվան կոչ Է արել լիբերիացիներին զգոն լինել, սակայն նշել Է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա:
Հարեւան երկու պետություններում՝ Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում, Էբոլայով վարակվածների թվի աճ Է դիտվում, ինչը համընկել Է Արեւմտյան Աֆրիկայում անձրեւների տարեշրջանի սկսվելուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ պատմության մեջ հեմոռագիկ տենդի խոշորագույն բռնկման զոհ Է դարձել ավելի քան 11 հազար մարդ: