Թունիսը որոշել է չեղարկել զբոսաշրջիկների մուտքի հարկը
ԱշխարհԹունիսի իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել զբոսաշրջիկների մուտքի հարկը: Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Սելմա Էլլումի Ռեքիքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարկը կազմում է 30 թունիսյան դինար (ավելի քան 15 դոլար): Նշվում է, որ հարկի չեղարկումը կարող է ուժի մեջ մտնել միայն խորհրդարանական քվեարկությունից հետո:
Զբոսաշրջային ոլորտին աջակցությանն ուղղված շտապ միջոցառումների ծրագիրը ներառում է նաև կազմակերպված տուրերի շրջանակներում Թունիս ժամանող Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի և Հորդանանի քաղաքացիներին օդանավակայան ժամանելուն պես անցագրերի տրամադրում:
«Եթե զբոսաշրջությունը փլուզվի, տնտեսությունը կքանդվի»,- նշել է Ռեքիքը: Տնտեսության այդ ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 7%-ը: Այդ ոլորտում մոտ 400 000 մարդ է աշխատում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թունիսի զբոսաշրջային ոլորտը 2015 թ. Սուս քաղաքում ահաբեկչությունից հետո մոտ 515 մլն դոլար կկորցնի: