Դաշտում կար մեկ թիմ և մեկ ակումբ, և դա «Փյունիկն» էր. Սարգիս Հովսեփյան
Սպորտ«Փյունիկ»-«Ֆոլգորե» հանդիպումից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հանդիպեց լրագրողների հետ:
Մարզիչը մասնավորապես նշեց.
«Առաջին րոպեներից փորձում էինք պրեսինգ անել ու ստացվեց, լավ որակ կար: Շնորհավորում եմ տղաներին, լավ խաղացին և համոզված եմ, որ մրցակցի խաղադաշտում ավելի լավ կխաղանք: Մեր առավելությունը ակնհայտ էր: Սակայն դժվար է, երբ տասը հոգով պահում են դարպասը, Դաշտում կար մեկ թիմ և մեկ ակումբ և դա «Փյունիկն» էր: Նման որակի խաղով «Փյունիկը» ավելի մեծ շանսեր կունենա:
Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվեց Երևանի թիմի հաղթանակով 2:1 հաշվով: