Հունաստանը ԱՄՀ-ից խնդրել է հետաձգել պարտքի վճարումը
ԱշխարհՀունաստանն Արժույթի միջազգային հիմնադրամ է ուղարկել հայց, որում խնդրում է հետաձգել ԱՄՀ-ի 1.6 մլրդ եվրոյի չափով վճարումն անորոշ ժամկետով: Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը:
ԱՄՀ-ին ուղղված հայցում նշվում է, որ ճգնաժամային պետությունը պատրաստ է մարել պարտքերն ապագայում:
Իր հերթին Աթենքի քաղաքապետ Գեորգիս Կամինիսը վարչապետ Ալեքսիս Ցիպրասին կոչ է անում հրաժարական տալ։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg TV-ի եթերում: Նա մեղադրել է ձախ կենտրոնամետ իշխող կուսակցությանը հույն ժողովրդին սխալ ընտրություն պարտադրելու մեջ:
Այսօր Եվրախումբը Հունաստանի հարցով հերթական հեռուստակոնֆերանսը կանցկացնի: