Ղազախստանի Մեջլիսը հավանություն տվեց ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցելուն
ՏնտեսությունՂազախստանի խորհրդարանի Մեջլիսի (ստորին պալատի) պատգամավորները հավանություն են տվել Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու վերաբերյալ պայմանագրի վավերացմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի-Ղազախստան» գործակալությանը:
Ղրղզստանը մայիսի 22-ին ավարտել է ԵԱՏՄ-ին հանրապետության միանալու ներպետական ընթացակարգերը:
«Մենք ակնկալում են, որ 2015-2017 թվականներն ընդգրկող կարճաժամկետ շրջանում Ղազախստանի և Ղրղզստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կմեծանա ավելի քան երկու անգամ»,- պատգամավորներին ասել է ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլատ Դոսաևը:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրն ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ Մոսկվայում կայացած նիստում: Սակայն հանրապետության փաստական անդամակցումը տեղի կունենա միայն միավորման մասնակից բոլոր երկրներում վավերացման ներքին ընթացակարգերի ավարտից հետո: