ԱՄՆ-ում ցուցադրվել է «Ռոքի-7» ֆիլմի թրեյլերը՝ Սիլվեստր Ստալոնեի մասնակցությամբ
ԱՐԽԻՎ«Ռոքի-7» (Creed) ֆիլմի առաջին թրեյլերը, որում դերերից մեկում խաղում է հոլիվուդյան նշանավոր դերասան Սիլվեստր Ստալոնեն, հունիսի 30-ին ներկայացվել է կինոնկարի ռեժիսոր Ռայան Քուգլերի կողմից: Սա «Ռոքի»-ի ֆրանշիզայի առաջին կինոժապավենն է վերջին ինը տարվա ընթացքում:
«Թրեյլերը հաստատում է, որ թվով յոթերորդ կինոնկարը սերտորեն կապված է նախորդների հետ»,- նշում է «Վերայեթի» հանդեսը:
Ըստ սցենարի՝ Ռոքի Բալբոան (Ստալոնե), որն ավարտել է մարզական կարիերան, մարզելու է երիտասարդ և հեռանկարային բռնցքամարտիկ Ադոնիս Քրիդին՝ իր վաղեմի հակառակորդ Ապոլոյի որդուն: Իրադարձությունները ծավալվում են Ֆիլադելֆիայում: Ադոնիսի դերը խաղում է 28-ամյա ամերիկացի դերասան Մայքլ Բաքարի Ջորդանը:
68-ամյա Սիլվեստր Ստալոնեն ոչ միայն դեր է խաղում կինոնկարում, որը համաշխարհային փառք բերել նրան, այլև դրա պրոդյուսերներից մեկն է: Նա նաև մասնակցել է սցենարը գրելուն: Ֆիլմն էկրան կբարձրանա այս տարվա նոյեմբերի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: