Գերմանիայում` «Ֆոլկսվագենի» գործարանում ռոբոտը սպանել է աշխատողին
Աշխարհ«Ֆոլկսվագենի» գործարանում 21-ամյա տղամարդը մահացել է կրծքավանդակի լուրջ վնասվածքից: Ռոբոտը կոտրել է իր զոհի կրծքավանդակը, ինչի հետևանքով աշխատողը մահացել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է գերմանական Hessische Niedersächsische Allgemeine թերթը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը` շարժիչների հավաքման արտադրամասում, որտեղ աշխատողը գտնվում էր ավտոմատացված սարքավորման ներքին մասում: VW կոնցեռնի մամուլի ծառայությունից ենթադրում են, որ սարքավորումը կարող էր շարժվել այլ աշխատողի ազդանշանով, ով եղել է արտաքին մասում: Սխալի հետևանքով ռոբոտը սպանել է տղամարդուն:
Ինչպես հաղորդել է կոնցեռնի ներկայացուցիչը, միջադեպի կոնկրետ պատճառները դեռևս չի հաջողվել հաստատել: Կատարվում է հետաքննություն: