Եգիպտոսում ավելի քան 100 ապստամբներ են սպանվել
ԱշխարհՌազմական գործողությունների արդյունքում Եգիպտոսի Սինա թերակղզում ավելի քան 100 ապստամբներ են սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ժամանակ եգիպտական ուժերի 17 անդամներ են զոհվել: Ռազմական գործողություններն իրականացվել են ի պատասխան եգիպտական ուժերի վրա գործած հարձակումների՝ Շեյխ Զույեդ և Ռաֆահ քաղաքներում: Հարձակման էին ենթարկվել 15 հենակետեր:
Ռազմական գործողություններին մասնակցել են օդային և ցամաքային ուժերը: Ռազմական ուղղաթիռների և կործանիչների ռմբակոծության հետևանքով աելի քան 20 տրանսպորտային միջոցներ են ոչնչացվել, որոնք ապատկանում էին ահաբեկիչներին: