«Ալաշկերտը» նույնպես հաղթանակով սկսեց որակավորման փուլը
Սպորտ«Ալաշկերտը» նույնպես հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլը:
Առաջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Աբրահամ Խաշմանյանի թիմը հյուրընկալեց շոտլանդական «Սենթ Ջոհնսթոնին»:
Հանդիպման առաջին խաղակեսում, չնայած որ մերոնք բավականին ակտիվ էին, այնուամենայնիվ, դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ խաղակեսը «Ալաշկերտը» նույնպես ակտիվ սկսեց և հադիպման 59-րդ րոպեին տարածքային առավելությունը գոլի վերածեց:
Գոլն իր հաշվին գրանցեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը: Խաղի վերջնամասում մրցակցի ֆուտբոիստներն ակտիվություն ցուցաբերեցին:
Հիշեցնենք, որ որակավորման փուլում հաղթանակով մեկնարկեց նաև Գյումրիի «Շիրակը»:
Ավելի ուշ Մալթայի Պաոլա քաղաքի «Հայբերնիանս» մարզադաշտում «Ուլիսը» կհյուրընկալվի «Բիրկիրկարային»: