ԻԼ-18-ի առաջին վայրէջքը` Երևանում (լուսանկարներ)
Այլ1961 թվականի հուլիսի 1-ին, Երևանի օդանավակայանում առաջին անգամ վայրէջք կատարեց Իլ-18 ինքնաթիռը: Հայկական ավիացիայի պատմության մեջ դա նշանակալի իրադարձություն էր: Ինքնաթիռին, անձնակազմին և առաջին ուղևորներին դիմավորելու էին եկել հարյուրավոր քաղաքացիներ՝ ծաղկեփնջերով, փողային նվագախմբով:
Բարեբախտաբար, պահպանվել է լուսանկարների հրաշալի մի շարք, որը պատկերում է այդ հիշարժան օրվա դրվագները: Լուսանկարները պահվում են Հայաստանի ավիացիայի թանգարանում:
Հովիկ Չարխչյան