Եթե Ռոման Բերեզովսկին միանա «Փյունիկին», ապա հնարավոր է շարունակի ելույթները նաև Հայաստանի հավաքականում
ՍպորտՖուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Ֆուտբոլի ժամ» հաղորդման շրջանակներում նշել է, որ իրենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հետ հեռախոսազրույց են ունեցել դարպասապահ Ռոման Բերեզովսկիի մասին, և իրավիճակը հետևյալն է.
«Եթե Ռոման Բերեզովսկին Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլում միանա «Փյունիկին» և խաղա, ապա հնարավոր է, որ նա դեռևս շարունակի ելույթները նաև Հայաստանի հավաքականում, եթե ոչ, ապա նրա ֆուտբոլիստի կարիերան կարելի է ավարտված համարել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դարպասապահը «НВ»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: