Հունաստանում սկսվել է ռեֆերենդումը
ԱշխարհԱմբողջ աշխարհի ուշադրությունն այսօր կենտրոնացված է՝ Հունաստանում անցկացվող ռեֆերենդումի վրա, որովհետև դրա արդյունքներից են կախված Եվրոպայում հետագա նոր քաղաքական և տնտեսական զարգացումները: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 7-ից և կտևի մինչև 19.00-ն:
Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի կողմնակիցները հույս ունեն, որ բնակչության մեծ մասը «ոչ» կասի միջազգային վարկատուների առաջարկություններին, իսկ քաղաքական գործիչների մյուս խումբը կոչ է անում «կողմ» քվեարկել, ինչը թույլ կտա Հունաստանին մնալ եվրագոտում:
Հունաստանում ռեֆերենդումին հետևում են 44 երկրից ժամանած 699 ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Արդյունքների մասին հնարավոր չէ գուշակել. նախնական հարցումների տվյալներով «կողմ» և «դեմ» ձայները գրեթե կիսվում էին: